Միջազգային

ՎՏԲ-ի գործադիր տնօրենը կարողանում է շրջանցել պատժամիջոցները

ՎՏԲ-ի գործադիր տնօրենը կարողանում է շրջանցել պատժամիջոցները

«Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի լուսաբանման նախագիծը» (The Organized Crime and Corruption Reporting Project, OCCRP), որը ներառում է 40 շահույթ չհետապնդող հետաքննող կազմակերպությունների, հոդված է հրապարակել, որտեղ ասվում է, որ «ՎՏԲ»-ի գործադիր տնօրեն Անդրեյ Կոստինը, ով գտնվում է ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակներում, ունի մոտ 130 միլիոն դոլար արժողությամբ շքեղ անշարժ գույք, որը գտնվում է Ռուսաստանում և Եվրոպայում։ 

«Պանդորայի արխիվի» փաստաթղթերն ուսումնասիրած հետազոտողների տվյալներով՝ Կոստինն ունի անշարժ գույքի տիրապետման համար առնվազն մեկ կեղծ անձ՝ Կանադայի քաղաքացի Էրիկ Ուայթ անունով։ Նրան փաստաթղթերով պատկանում է բրիտանական Վիրջինյան կղզիներում և Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությունների ցանցը, իսկ այդ ընկերությունների սեփականության տակ են Եվրոպայում և Ռուսաստանում էլիտար անշարժ գույքի մի քանի օբյեկտներ, ինչպես նաև՝ ռուսական Burger King և KFC ֆրանշիզաներում բիզնեսի մի մասը։

Ուայթի անունով գրանցված ընկերություններին պատկանող ակտիվները ներառում են ավստրիական Ալպերում գտնվող բարձրակարգ «Tannenhof» հյուրանոցը, որտեղ մեկ գիշերվա սենյակի վարձակալությունը կազմում է մինչև 6000 դոլար: Մինչև 2014թ.-ին «ՎՏԲ»-ի դեմ ԵՄ պատժամիջոցների սահմանումը՝ բանկը հյուրանոցը ղեկավարում էր կիպրոսյան կառույցների միջոցով, սակայն հետագայում հիմնարկությունը փոխեց սեփականատերերին. սեփականատերեր դարձան երկու ընկերություն, որոնցից մեկի շահառուն Ուայթն է, մյուսինը՝ կիպրոսցի մի հաշվապահ, որը կապված է Կոստինի հետ։

Բացի այդ՝ Ուայթին պատկանող  ընկերությունների սեփականության ներքո են հայտնվել առանձնատուն Սեն-Տրոպեիում և բնակարաններ Փարիզում, ինչպես նաև՝ Ռուսաստանում անշարժ գույքի մի քանի օբյեկտ և գինեգործարան Ղրիմում: Ուայթի ընկերություններից մեկը նաև միջնորդ է եղել  հեռուստահաղորդավարուհի Նայիլյա Ասկերզադեին Մոսկվայում բնակարան հանձնելու հարցում։ Ալեքսեյ Նավալնիի հիմնադրամն իր հետաքննության մեջ նշել է, որ բնակարանը նրան նվիրել է Կոստինը: 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական