Միջազգային

Օրբանը հայտարարել է հավելյալ ռուսական գազ գնելու ծրագրերի մասին

Օրբանը հայտարարել է հավելյալ ռուսական գազ գնելու ծրագրերի մասին

Հունգարիան ակնկալում է բանակցություններ վարել ամառան ընթացքում Ռուսաստանից հավելյալ 700 մլն խորանարդ մետր գազ գնելու շուրջ, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին։ 
«Մենք բանակցություններ ենք վարում ռուսների հետ լրացուցիչ 700 միլիոն խորանարդ մետրի չափով գազ գնելու շուրջ: Կարծում եմ, որ մենք կարող ենք այս համաձայնությունը ձեռք բերել ամառվա ընթացքում: Եվ այդ ժամանակ ամեն ինչ կարգին կլինի», - ասել է Օրբանը «Kossuth» ռադիոկայանի եթերում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական