Բելառուսը հետ է կանչում Միացյալ Թագավորությունում իր դեսպանին։
Պաշտոնական Մինսկն այս քայլը մեկնաբանել է Բրիտանիայի կողմից մի շարք ոչ բարեկամական քայլերով։
Բելառուսի ԱԳՆ-ն հայտարարել է, որ լիարժեք դիվանագիտական ներկայությունը կվերականգնվի բրիտանական կառավարությունում «պատասխանատու քաղաքական գործիչների» հայտնվելուց հետո նոր միայն: