Մոսկվայի հարավում գտնվող հանրակացարանում հրդեհի հետևանքով 8 մարդ Է զոհվել։
Բոլոր զոհվածները եղել են աշխատանքային միգրանտներ. այժմ պարզվում է նրանց քաղաքացիությունը։
Հրշեջները հայտնել են հինգշաբթի՝ ժամը 23:47-ին, Ալմա-Աթայի փողոցի 16-հարկանի շենքի առաջին հարկում բռնկված հրդեհի մասին: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.47-ին, մարվել՝ 00.47-ին:
Հանրակացարանում չի աշխատել հրշեջ ազդանշանը։