Միջազգային

«Siemens»-ը պատասխանել է «Հյուսիսային հոսքի» տուրբինների վերանորոգման «Գազպրոմի» մեղադրանքներին

«Siemens»-ը պատասխանել է «Հյուսիսային հոսքի» տուրբինների վերանորոգման «Գազպրոմի» մեղադրանքներին

«Siemens Energy» ընկերությունը չորեքշաբթի երեկոյան հերքել է «Գազպրոմի» մեղադրանքները «Հյուսիսային հոսք» գազատարի անսարք տուրբինների վերանորոգման ձախողման վերաբերյալ։ «Ներկայումս մեզ հասանելի չեն տուրբինները, և դեռևս «Գազպրոմից» վնասների մասին հաղորդում չենք ստացել. հետևաբար, մենք եզրակացնում ենք, որ տուրբինները աշխատում են», - ասել է«Siemens Energy»-ն։

«Ապագայում պլանավորված սպասարկումը կարող է շարունակվել առանց խնդիրների. Կանադայի ներկայիս կառավարության հաստատումը նախատեսում է «Siemens Energy»-ի կողմից Մոնրեալում տուրբինների շարունակական սպասարկում և դրանց հետագա գործարկում», - ասվում է ընկերության հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրվանից «Գազպրոմը» «Հյուսիսային հոսք» գազատարով կրճատել է մատակարարումները մինչև իրենց առավելագույն հզորության 20 տոկոսի չափը: Ռուսաստանի Վիբորգ քաղաքից Բալթյան գազատարով Գերմանիա կհոսի օրական ոչ ավել, քան 33 մլն խմ գազ։ 

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է մեղադրանքները, թե Ռուսաստանը սահմանափակում է մատակարարումները՝ քաղաքական ճնշում գործադրելու և արևմտյան պատժամիջոցների դադարեցման և «Հյուսիսային հոսք 2» գազատարը շահագործման հանձնելու համար։ «Մատակարարը Գազպրոմն է, ոչ թե Կրեմլը։ Ընկերությունը մատակարարում է այնքան, որքան անհրաժեշտ է և տեխնիկապես հնարավոր է».- վստահեցրել է Պեսկովը։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական