Միջազգային

«Առանց մեզ Էրդողանը ոչինչ էր». Դավութօղլու

«Առանց մեզ Էրդողանը ոչինչ էր». Դավութօղլու

Թուրքիայի ընդդիմադիր արտախորհրդարանական «Ապագա» կուսակցության ղեկավար, նախկին վարչապետ և արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի  խոսքերն իր մասին: Հաղորդում է ermenihaber.am-ը։ 

Թուրքիայի  նախագահը օրերս, նկատի ունենալով Դավութօղլուին և Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանին, որն այժմ ընդդիմադիր «DEVA» կուսակցության առաջնորդն է, նրանց մեղադրել էր դավաճանության մեջ:

«Նրանք այդ պաշտոններին արժանի չէին, նախարարի և վարչապետի պաշտոնները նրանց պարզապես տրվել էին քաղաքական կամքի հիման վրա, բայց նրանք դա չգնահատեցին ըստ արժանվույն: Նրանք պետք է մտածեն իրենց դավաճանության մասին»,- ասել էր Էրդողանը: 

Ի պատասխան դրան՝ Դավութօղլուն ասել է. 

«Ես, որպես նախկին վարչապետ, մտածում եմ դատական հայց ներկայացնելու մասին: Մինչ այժմ երբեք դա չեմ արել քաղաքական դրդապատճառներով: Ոչ մեկը չի կարող մեղադրել պետական դավաճանության մեջ մի մարդու, ով ղեկավարել է կառավարությունը, ոչ մեկը չի կարող նրան դավաճան անվանել: Եթե կան ապացույցներ, ուրեմն թող որ ես կանգնեմ ռազմական դատարանի առաջ: Պարոն Էրդողան, դուք դավաճանեցիք արդարադատությանը: Եթե ես ոչինչ էի, ինչո՞ւ էիք երկիրը ինձ վստահում»:

«Առանց մեզ Էրդողանը ոչինչ էր»,- եզրափակել է Դավութօղլուն: 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական