ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենն ապաքինվել է կորոնավիրուսից։ COVID-19 երկու թեստի արդյունք բացասական է եղել։
Բժշկի որոշմամբ՝ Միացյալ Նահանգների նախագահը «դադարեցնում է խիստ մեկուսացման միջոցառումները», սակայն կշարունակի դիմակ կրել այլ մարդկանց ներկայությամբ։
Նախագահ Բայդենը ելույթ է ունեցել Վարդերի այգում և հայտարարել է, որ ինքն անցել է հիվանդության միջով առանց վախի: