Միջազգային

Բորիս Ջոնսոնը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը

Բորիս Ջոնսոնը կարող է դառնալ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որը շուտով կլքի իր պաշտոնը, կարող է դառնալ ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը: Այս մասին գրում է բրիտանական հեղինակավոր The Telegraph պարբերականը։ 

«Հրաժարականից հետո Ջոնսոնը հազիվ թե մնա առանց բարձր պաշտոնի, հատկապես Ուկրաինայի հզոր աջակցության ֆոնին, որը ցույց տվեց քաղաքական գործչի ուժեղ առաջնորդական որակները»:

Ջոնսոնի առաջադրմանը, որպես Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու, պաշտպանում են պաշտպանության կոմիտեի անդամներ Ռիչարդ Դրաքսն ու Մարկ Ֆրանսուան, ինչպես նաև Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցերով նախկին նախարար Դևիդ Ջոնսը:

Նշվում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է վետո դնել նման նշանակման վրա: 

Հիշեցնենք, որ ներկայումս ՆԱՏՕ-ն գլխավորում է Ստոլտենբերգը։ Նա այդ պաշտոնում նշանակվել է 2014թ.` 5 տարի ժամկետով, սակայն 2019թ. նրա մանդատը երկարաձգել են մինչև 2022թ. հոկտեմբեր։ Մարտի 24-ին Ուկրաինայի դեմ ՌԴ լայնածավալ պատերազմի միջոցով ՆԱՏՕ-ի անդամ երկրները որոշել են, որ Ստոլտենբերգը կարող է պաշտոնավարել մինչև 2023թ. սեպտեմբերի 30-ը:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական