Միջազգային

Թռչնագրիպի պատճառով ֆերման 105 հազար հավ է ոչնչացրել

Թռչնագրիպի պատճառով ֆերման 105 հազար հավ է ոչնչացրել

Նիդեռլանդների հյուսիսի Միներտսգա բնակավայրի բրոյլերաին ֆերմայում թռչնագրիպ Է հայտնաբերվել: Վիրուսի տարածումը կանխելու համար ֆերմայում ստիպված են եղել մորթել բոլոր 105 հազար հավերը։

Նիդեռլանդների գյուղատնտեսության, բնության եւ պարենի հարցերի նախարարությունը տեղեկացրել է. «Խոսքն, ավելի շուտ, վերաբերում Է բարձրախտածին տարբերակին»։  Երեք կիլոմետր շառավղով գտնվում են եւս երկու բրոյլերային ֆերմաներ: Հաջորդ երկու շաբաթվա ընթացքում Նիդեռլանդների Պարենամթերքի եւ սպառողական ապրանքների անվանգության վարչությունն ուշադրությամբ կհետեւի այդ ընկերություններին: 10 կիլոմետր շառավղով գտնվում են 10 այլ թռչնաֆաբրիկաներ:

Այժմ արգելված Է ընտանի թռչունների, ձվի եւ թռչնային թափուկների փոխադրումը՝ կանխելու համար վիրուսի տարածումը:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական