Գերմանական Lufthansa ավիաընկերության վերգետնյա սպասարկման անձնակազմը գործադուլ է հայտարարել։
Որպես նախազգուշական միջոց Lufthansa-ն ավելի քան 1000 չվերթ Է չեղարկել Մայնի Ֆրանկֆուրտի և Մյունխենի հանգուցային օդանավակայաններում: Չի բացառվում, գործադուլը տևի մինչև ուրբաթ։
Շուրջ 134 հազար ուղևոր ստիպված է եղել փոխել ուղևորությունների պլանները կամ ընդհանրապես չեղարկել դրանք: