Միջազգային

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը քննադատել է Արևմուտքի պատժամիջոցները

ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը քննադատել է Արևմուտքի պատժամիջոցները

Արևմտյան միակողմանի տնտեսական պատժամիջոցներն առաջին հերթին վնասում են առավել խոցելի և պաշտպանության կարիք ունեցողներին, ինչը հանգեցնում է գործազրկության, կոռուպցիայի, սեռական շահագործման և հանցագործության աճի՝ ասել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների վրա միակողմանի հարկադրանքի միջոցների բացասական ազդեցության հարցերով հատուկ զեկուցող Ելենա Դովգանը:

Նրա խոսքով. «Առաջին հերթին դրանք ազդում են նրանց վրա, ովքեր առավել խոցելի են և ավելի շատ պաշտպանության կարիք ունեն՝ ամենաաղքատները, կանայք, հեռավոր վայրերում ապրող մարդիկ, բնիկները, երեխաները և քրոնիկ ու լուրջ հիվանդություններով տառապողները»։

Հատուկ զեկուցողը նաև նշել է, թե միակողմանի պատժամիջոցները դարձյալ պետք է դիտարկել որպես ընդհանուր և հեշտ օգտագործվող քաղաքական գործիք, բայց մինչ դրանք ընդունելը պետությունը պետք է գնահատի պատժամիջոցների օրինականությունն ու ազդեցությունը հումանիտար ոլորտի վրա։ 

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական