Միջազգային

Էրդողանը հայտարարել է «Բայրաքթար» արտադրողի հետ Պուտինի համագործակցելու ցանկության մասին

Էրդողանը հայտարարել է «Բայրաքթար» արտադրողի հետ Պուտինի համագործակցելու  ցանկության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն ասել է «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքեր արտադրող «Baykar» ընկերության հետ համագործակցելու ցանկության մասին։ Այս մասին հաղորդում է eduza.io-ն՝ հղում անելով թուրքական աղբյուրներին։ 

CNN Turk հեռուստաալիքի տվյալներով՝ Էրդողանը նման հայտարարություն է արել կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի նիստում։

Էրդողանի խոսքով՝ «Բայրաքթարների» նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել նաև Արաբական Միացյալ Էմիրությունները, որոնք առաջարկում են իրենց տարածքում անօդաչուների արտադրության գործարան կառուցել:

Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ հաղորդագրություններ էին հայտնվել այն մասին, որ Ռուսաստանը պատրաստվում է Իրանից անօդաչու սարքեր գնել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական