Միջազգային

Իրանը և Ռուսաստանը պատրաստում են ինքնաթիռների սպասարկման շուրջ համաձայնագիր

Իրանը և Ռուսաստանը պատրաստում են ինքնաթիռների սպասարկման շուրջ համաձայնագիր

Մոսկվան և Թեհրանը շուտով կստորագրեն հուշագիր իրանական դետալների և սարքավորանքի մատակարարումների, ինչպես նաև ռուսական ինքնաթիռների սպասարկման շուրջ: 

Իրանի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Միրաքբար Ռեզավին տեղեկացրել է. «Որոշում Է ընդունվել հուշագիր ստորագրել Ռուսաստանի հետ Իրանում արտադրված դետալների և սաքավորանքի ՌԴ արտահանման, ինչպես նաև մեր երկրի սպասարկման կենտրոնների կողմից ռուսական ինքնաթիների նորոգում և տեխնիկական սպասակում իրականացնելու հնարավոության ապահովման նպատակով»։

Նշենք, որ Իրանի ավիաինդուստրիան երկար տարիներ գտնվում Է ԱՄՆ-ի պատժամիջոցների ներքո, ինչի հետևանքով աշխարհի ավիաընկերությունները իրանական ինքնաթիռներին մեժում են սպասարկման հարցում: Իրանի իշխանությունները փորձում են շրջանցել սահմանափակումները համալիր միջոցների հաշվին, ներառյալ դետալների ներմուծումը երրորդ երկրներից և այն պահեստամասերի օգտագործումը, որոնք վերցվել են շահագործումից հանված ինքնաթիռներից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական