Լեհաստանում քաղաքացին ձվեր է նետել իշխող «Իրավունք և արդարություն» կուսակցության նախագահ Յարոսլավ Կաչինսկու ավտոմեքենայի շարասյան ուղղությամբ։
Նշվում է, որ ոստիկանները տեղում ձերբակալել են ձվեր նետած տղամարդուն և տուգանել անպարկեշտ վարքի համար։ Ավելի ուշ տղամարդն ազատ է արձակվել: Իր գործողությունները նա բացատրել է տան կառուցման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքի աճի վերաբերյալ դժգոհությամբ։
Կաչինսկիին բողոքի ակցիաներով դիմավորել են նաև Կուրնիկում։