Միջազգային

Գերմանիայի տարածքում անտառային հրդեհները դեռևս չի հաջողվում մարել

Գերմանիայի տարածքում անտառային հրդեհները դեռևս չի հաջողվում մարել

Բրանդենբուրգի և Սաքսոնիայի դաշնային հողերի տարածքում երկու խոշոր անտառային հրդեհների դեմ կատաղի պայքարը շարունակվել է հուլիսի 26-ին: Ընդհանուր առմամբ Կրակի մարմանը մասնակցել է շուրջ 700 հրշեջ և առնվազն 90 միավոր տեխնիկա, այդ թվում ՝ Բունդեսվերի ուղղաթիռներ: Այս մասին հաղորդում է «Դոչե Վելեն»։ 

Բրանդենբուրգում կրակը բռնկվել է հուլիսի 25-ին և մինչ այժմ ընդգրկել է 500 հեկտար տարածք։ Իշխանություններն արտակարգ իրավիճակ են հայտարարել: Մի քանի բնակավայրերում շուրջ 700 մարդ ժամանակավորապես տարհանվել է, սակայն արդեն կարող են վերադառնալ իրենց տները: Հաղորդվում է 7 վիրավոր հրշեջների մասին ։

Սաքսոնիա կրակը տարածվել է հարևան Չեխիայի տարածքից, որտեղ բռնկվել էր դեռևս կիրակի ՝ հուլիսի 24-ին, «Բոհեմյան Շվեյցարիա» ազգային պարկի տարածքում: Ուժեղ քամու պատճառով կրակը կարող էր տեղ-տեղ արագ տարածվել ՝ ընդգրկելով չոր անտառային բուսականությունը։ Սաքսոնական իշխանությունների հայտարարության համաձայն ՝ իրավիճակը մնում է լարված, և կրակի դեմ պայքարը կտևի ևս մի քանի օր ։

Չեխիայում նույնպես մոտ 400 հրշեջներ փորձում են մարել անտառային հրդեհները, սակայն տեղ-տեղ այն արդեն տարածվել է բնակելի տների վրա։ Որոշ գյուղերի բնակիչներ տարհանվել են ։

Հիշեցնենք, որ այս ամռանը Արեւմտյան Եվրոպայի մի շարք երկրներում անոմալ շոգեր են, գրանցվել են ջերմաստիճանային ռեկորդներ,գերազանցելով 40 աստիճան ցելսիուսը։ 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական