Միջազգային

Նոր սկանդալ Հունգարիայի վարչապետի շուրջ

Նոր սկանդալ Հունգարիայի վարչապետի շուրջ

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի երկարամյա գործընկերն ու խորհրդականը հրաժարական է տվել՝ խոսելով Օրբանի՝  եվրոպացիներին այլ ռասաների հետ խառնելու խոսքերի անընդունելիության մասին։ «Զուտ նացիստական ​​խոսք են».- ասել է Ժուժե Հեգեդուսը։ 

«Ես չեմ հասկանում, թե ինչպես չնկատեցիք, որ ձեր հնչեցրած ելույթը Յոզեֆ Գեբելսին արժանի զուտ նացիստական ​​արտահայտություն է», - ըստ հունգարական hvg.hu լրատվական կայքի՝ Օրբանին ուղղված իր հրաժարականի նամակում բացատրել է Ժուժե Հեգեդուսը:

Ժուժե Հեգեդուսը ճանաչում է Օրբանին արդեն 20 տարի, իսկ Հունգարիայի վարչապետը հայտնի է իր էմիգրանտների դեմ հայացքներով, սակայն շաբաթ օրը հնչած   եվրոպացիներին այլ ռասաների հետ խառնելու մասին խոսքերը չափազանց սկանդալային են թվացել նույնիսկ երկարամյա զինակցին:

Օրբանը այս մասին խոսել է շաբաթ օրը Արևմտյան Ռումինիայում՝ մագյարներով բնակեցված տարածաշրջանում: Նա ասել է, որ Եվրոպայի ժողովուրդները կարող են և ցանկանում են խառնվել միմյանց, բայց չպետք է խառնվեն ոչ եվրոպացիների հետ։

«Օսվենցիմից փրկվածների միջազգային կոմիտեն» Օրբանի ելույթն անվանել է «հիմար և վտանգավոր», իսկ Հունգարիայի առաջատար հրեական կազմակերպությունը դատապարտել է հայտարարությունը։

Վիկտոր Օրբանը, պատասխանելով իր հեռացած զինակցին, ասել է, որ նա իզուր է իրեն կասկածում «նացիզմի» մեջ։

«Դուք բոլորից լավ գիտեք, որ իմ կառավարությունը Հունգարիայում զրոյական հանդուրժողականության քաղաքականություն է վարում ինչպես հակասեմիտիզմի, այնպես էլ ռասիզմի նկատմամբ»,- գրել է նա՝ պատասխանելով Ժուժե Հեգեդուսին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական