Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Կամերունում պարենային գլոբալ անվտանգության հարցով հանդիպման ժամանակ ասել է, որ պարենային ճգնաժամն ավելի երկար կտևի, քան ուկրաինական հակամարտությունը:
Նրա խոսքով. «Վեց, տասներկու, տասնութ ամիս հետո պատերազմի հետևանքները չեն անհետանա»:
Միաժամանակ Մակրոնն ընդգծել է, որ դրան նախապատրաստվելով՝ անհրաժեշտ է շարունակել բնակչությանը որակյալ արտադրանք մատակարարել և զարգացնել կայուն գյուղատնտեսությունը։