Միջազգային

Ֆրանսիայում հաստատվել է «կապիկի ծաղիկ» հիվանդության ավելի քան 1700 դեպք

Ֆրանսիայում հաստատվել է «կապիկի ծաղիկ» հիվանդության ավելի քան 1700 դեպք

«Երկրով մեկ տեղակայվել են հարյուրից ավելի պատվաստումային կենտրոններ։ Վերջին գլխավորը կենտրոնը բացվում է հուլիսի 26-ին Իլ-դե-Ֆրանսում։ Ֆրանսիայում գրանցվել է «կապիկի ծաղիկ» հիվանդության ավելի քան 1700 հաստատված դեպք»։ Այս մասին հուլիսի 25-ին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ երկրի առողջապահության նախարար Ֆրանսուա Բրոնին հղումով։

Առողջապահության նախարարը հայտարարել է Իլ դը Ֆրանսում «կապիկի ծաղկի» դեմ պատվաստման մեծ կենտրոնի բացման մասին: Բրոնը նաև տեղեկացրել է, որ հրաման կստորագրի, որը թույլ կտա բոլոր բժիշկ ուսանողներին պատվաստվել վարակի դեմ ։

Ֆրանսիայի առողջապահության ազգային գործակալության տվյալներով ՝ անցյալ շաբաթ մայրաքաղաքի տարածաշրջանում գրանցվել է երկրում հաստատված «կապիկի ծաղիկ» հիվանդության 1567 դեպքերի գրեթե կեսը՝ 726:

Սակայն արդեն երկուշաբթի երեկոյան Բրոնը հայտարարել է, որ ներկայումս հաստատվել է հիվանդության ավելի քան 1700 դեպք։

Հիշեցնենք, որ ԱՀԿ-ի ղեկավար Գեբրեյեսուսը առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ է անվանել աշխարհում «կապիկի ծաղկի» բռնկումը: Ներկայումս 75 երկրներում հիվանդության ավելի քան 16 հազար դեպք է գրանցվել։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական