Միջազգային

Գերմանիայի նախկին կանցլերը Մոսկվայում բանակցություններ կվարի էներգետիկ օրակարգի շուրջ

Գերմանիայի նախկին կանցլերը Մոսկվայում բանակցություններ կվարի էներգետիկ օրակարգի շուրջ

Ռուսաստանում չեն բացառում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի «շփումները», ով գտնվում են Մոսկվայում։ Այս մասին հուլիսի 26-ին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ։

«Հանդիպում, որպես այդպիսին չկա, բայց մենք չենք բացառում շփումները», - նշել է Պեսկովը: Նրա պնդմամբ ՝ Պուտինն այժմ ավելի քիչ ակտիվ կապեր է պահպանում Շրյոդերի հետ, քան Գերմանիայի կանցլերի եղած ժամանակ։

Այն մասին, որ Շրյոդերը գտնվում է Ռուսաստանի մայրաքաղաքում, առաջինը հայտնել Է ntv հեռուստաալիքի թղթակիցը։ «Ես այստեղ մի քանի օր արձակուրդում եմ։ Մոսկվան հրաշալի քաղաք է», - ասել է քաղաքական գործիչը ։

Հիշեցնենք, որ ուղևորության մասին տեղեկությունը «Spiegel» պարբերականին հաստատել է նրա կինը ՝ Սո Շրյոդեր-Քիմը ։ «Այո, դա այդպես է», - հայտնել էր նա լրագրողների հարցմանը: Ընդ որում, նախկին կանցլերի կինը պարբերականին փոխանցել էր, որ  նա(Շրյոդերը) ոչ թե արձակուրդում է, այլ Մոսկվայում էներգետիկ քաղաքականության շուրջ բանակցություններ է վարում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական