ԵՄ երկրները համաձայնության են եկել գազի սպառումը նվազեցնելու արտակարգ ծրագրի շուրջ։ Այս մասին երեքշաբթի` հուլիսի 26-ի գիշերը հայտնել է dpa գործակալությունը:
ԵՄ անդամ երկրները համաձայնության են եկել գազի սպառումը նվազեցնելու արտակարգ ծրագրի շուրջ՝ մեղմելու ռուսական գազի մատակարարումների հնարավոր ամբողջական դադարեցման ազդեցությունը:
Սպասվում է, որ այս պլանը կհաստատվի այսօր Բրյուսելում ԵՄ էներգետիկայի նախարարների արտահերթ հանդիպման ժամանակ։
Նախագծով առաջարկվում է երկրների համար կամավոր թիրախ սահմանել՝ առաջիկա ութ ամիսների ընթացքում գազի սպառումը 15%-ով նվազեցնելու համար, ինչը կարող է իրավաբանորեն պարտադիր դառնալ արտակարգ իրավիճակների դեպքում:
Հիշեցնենք, որ երկուշաբթի ռուսական «Գազպրոմը» հայտարարել էր, որ հուլիսի 27-ից կնվազեցնի «Հյուսիսային հոսք 1»-ով գազի մատակարարումը օրական մինչև 33 միլիոն խորանարդ մետր: Այսպիսով, գազատարը կաշխատի ընդհանուր հզորության միայն 20%-ով։
#BREAKING: EU member states have agreed an emergency plan to reduce the bloc's gas consumption in a bid to soften the impact of a potential total stoppage in Russian gas supplies, dpa has learned pic.twitter.com/hxvMwkMFJQ
— dpa news agency (@dpa_intl) July 26, 2022