ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ, որը որոշակիորեն տարբերվում է ԱՄՆ Պետդեպի տարածածից, մասնավորապես ասվում է.
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը գնահատել է որպես երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու առաջին քայլ: Երկրի ղեկավարը տեղեկացրել է, որ Ադրբեջանն արդեն ձևավորել է խաղաղության պայմանագրի պատրաստման իր հանձնաժողովի կազմը և նման քայլ ակնկալում է Հայաստանից»:
Հիշեցնենք՝ Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: