Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգոստոսի 5-ին մեկօրյա պաշտոնական այցով կմեկնի Սոչի, որտեղ մտադիր է բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Թուրքիայի նախագահի աշխատակազմին։
Ըստ թուրքական Sabah թերթի՝ հանդիպմանը կքննարկվեն Հացահատիկի արտահանման համար ստեղծվող միջանցքի, Ուկրաինայում ռազմական գորոծողության վերաբերյալ հարցեր և երկկողմ հարաբերությունները։