Միջազգային

Ստամբուլում սկսվել է հացահատիկի արտահանման համատեղ համակարգող կենտրոնի աշխատանքները

Ստամբուլում սկսվել է հացահատիկի արտահանման համատեղ համակարգող կենտրոնի աշխատանքները

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Ստամբուլում աշխատանքն է սկսել ուկրաինական հացահատիկի արտահանման համատեղ համակարգող կենտրոնը, որում ներկայացված են Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները:

Ըստ հաղորդագրության. «Ռուս մասնագետների հիմնական նպատակն է հնարավորինս օպերատիվ լուծել բոլոր խնդիրները՝ կատարելու հացահատիկային միջանցքի գործարկման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը տեղեկացրել էր, որ Ուկրաինայից հացահատիկի արտահանման շուրջ պայմանավորվածությունների շրջանակում նավերի շարժը կարող է սկսվել մի քանի օրից, մանրամասն ընթացակարգերի հրապարակումը սպասվում է մոտ ապագայում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական