ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսի հայտարարության համաձայն. «Քարտուղարը և նախագահ Ալիևը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի համար տարածաշրջանում խաղաղության հասնելու պատմական հնարավորությունը։ Պետքարտուղարը հաստատել է ԱՄՆ-ի աջակցության առաջարկը՝ տարածաշրջանային տրանսպորտային և հաղորդակցական կապերի բացմանն օգնելու հարցում: Պետքարտուղար Բլինքենը կոչ է արել շարունակել երկկողմ երկխոսությունը, ինչպիսին էր, օրինակ, վերջերս Թբիլիսիում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը: Քարտուղարը նաև հաստատել է աջակցությունը ԵՄ-ի միջնորդությամբ արդյունավետ քննարկումներին: Նա ասել է, որ Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է 1994 թվականից և պատրաստ է երկկողմ համագործակցության և փոխգործակցության համախոհ գործընկերների հետ, որպեսզի օգնի Հայաստանին և Ադրբեջանին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն։ Պետքարտուղար Բլինքենը նաև կոչ է արել նախագահ Ալիևին ազատ արձակել մնացած բոլոր հայ գերիներին»:
Հիշեցնենք՝ Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: