Միջազգային

ՌԴ-ում չեն բացառում շենգենյան վիզաների հետ կապված «անհավանական սցենարները»

ՌԴ-ում չեն բացառում շենգենյան վիզաների հետ կապված «անհավանական սցենարները»

Ռուսաստանի ԱԳՆ-ն հետևում է ռուսաստանցիներին շենգենյան վիզաների տրամադրման վերաբերյալ Եվրոպայի հայտարարություններին ու գործողություններին և չի բացառում դրա դադարեցման հնարավորությունը։

ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Իվան Վոլինկինը հայտարարել է, թե իրենք արձանագրում են Եվրոպայից հնչող կոչերը, որոնք գալիս են «օդիոզ քաղաքական գործիչներից կամ ռուսատյաց հասարակական գործիչներից»:

Ըստ նրա, բացի հայտարարություններից կան նաև կոնկրետ գործողություններ. «Ռուսաստանում գտնվող Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի և Էստոնիայի հյուպատոսական հաստատություններում ռուս քաղաքացիների վիզաների ձևակերպման փաստացի դադարեցում է տեղի ունեցել»։

Վոլինկինը նաև նախազգուշացրել է. «Շենգենյան համաձայնագրի մյուս անդամ երկրների հետ հյուպատոսական կապերի արմատական դեգրադացիայի դեպքում չի կարելի բացառել նույնիսկ այժմ անհավանական թվացող սցենարները»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական