Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններից գորգերի արտահանման ծավալը հունվար-հունիս ամիսներին կազմել է 919,5 մլն դոլար: Խոսքը ոչ թե ձեռագործ, այլ մեքենայական արտադրության գորգերի մասին է։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ հունիսին արտահանման ծավալը կազմել է 147,9 մլն դոլար։
Գորգերի արտահանումը վերսկսվել է Սաուդյան Արաբիայի հետ բանակցություններից հետո, որը թուրքական գորգերի խոշորագույն շուկաներից մեկն է: