Միջազգային

CNN-ն աշխարհի լավագույն արշավային ուղղություններում ներառել է նաև Հայաստանը

CNN-ն աշխարհի լավագույն արշավային ուղղություններում ներառել է նաև Հայաստանը

CNN-ը ճանապարհորդական շարքի շրջանակում առանձնացրել է աշխարհի  լավագույն արշավային ուղղություններից 23-ը։ Ցանկում ներառված է նաև Հայաստանը: Հայաստանին վերաբերող հատվածը վերնագրված է՝ «Հայաստանը և Մետաքսի ճանապարհը» և այն 12-րդն է:

«Եթե ​​դա ձեզ հետաքրքրում է և որոշել եք քայլել լավագույն երթուղիներից մեկով, մի՛ շտապեք վիզա ստանալ, այս երթուղիներից մեկը Հայաստանում է։ «Հայաստանն ու Մետաքսի ճանապարհը» 11-օրյա ճանապարհորդությունն անցնում է լավագույն երթուղիներով՝ միացնելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ գտնվող Սանահին և Հաղպատ վանքերը, անցնելով կրաքարային լեռնագագաթներով և սաղարթախիտ անտառներով՝ Գեղամա վայրի լեռներում՝ քայլարշավի, և երկրի ամենաբարձր լեռը՝ Արագածի գագաթը բարձրանալու հնարավորությամբ»,-ասվում է հոդվածում:

Ցանկում ընդգրկվել են նաև ուղղություններ Միացյալ Թագավորությունում, Իսպանիայում, Արգենտինայում, Մարոկկոյում, Իտալիայում, Հնդկաստանում և այլ երկրներում:

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական