Գերմանական խոշոր քաղաքներից մեկում՝ Աուգսբուրգում իշխանությունները էներգակիրների գների աճի դեմ հակաքայլեր են ձեռնարկում։
Աուգսբուրգի քաղաքապետարանն արդեն անջատել է քաղաքի հայտնի շենքերի երեկոյան լուսավորությունը: Բացի այդ, անջատել են շատրվանները, իջեցրել հանրային լողավազաններում ջրի ջերմաստիճանը:
Նաև առաջարկվել է աշնանից նվազեցնել մունիցիպալ շենքերում ջերմաստիճանը: Քաղաքի բնակիչները ըմբռնումով են մոտեցել այս նախաձեռնությանը։