«Եվրատեսիլ» երգի մրցույթը հաջորդ տարի կկայանա Մեծ Բրիտանիայում: Հաղորդում է BBC-ն։ Շոուի կազմակերպիչները որոշել են, որ միջոցառումը պատերազմի պատճառով չի կարող անցկացվել հաղթող երկրում՝ Ուկրաինայում:
Մեծ Բրիտանիան այս տարվա մրցույթում երկրորդն էր, ուստի Եվրոպական հեռարձակողների միությունը բանակցություններ սկսեց BBC-ի հետ:
Դեռևս հայտնի չէ, թե որ քաղաքը կհյուրընկալի, սակայն Գլազգոն և Մանչեսթերը այդ առումով հետաքրքրություն են ցուցաբերել:
The United Kingdom will host #Eurovision 2023! 🇬🇧🇬🇧🇬🇧
— Eurovision Song Contest (@Eurovision) July 25, 2022
➡️ Everything you need to know here: https://t.co/qQVS3gierN pic.twitter.com/IpHCA2i4U6