Միջազգային

Չինաստանը դադարել է ներդրումներ անել Ռուսաստանում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում

Չինաստանը դադարել է ներդրումներ անել Ռուսաստանում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագծում

Չինաստանի ներդրումները Ռուսաստանում՝ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» գլոբալ համագործակցության նախագծում, 2022թ. առաջին կիսամյակում առաջին անգամ զրոյի են հասել։ Այս մասին նախօրեին հայտնել է Financial Times-ը՝ վկայակոչելով Շանհայի Green Finance & Development Center-ի զեկույցը։

Հաղորդվում է, որ ներդրումների բացակայությունը վկայում է Պեկինի պատրաստակամության մասին՝ Մոսկվայի հետ գործարքների պատճառով չհայտնվել պատժամիջոցների տակ։ Կենտրոնի տնօրեն Քրիստոֆ Նեդոպիլ Վանգը խոստովանել է, որ ներդրումների անկումը կարող է ժամանակավոր լինել, քանի որ Ռուսաստանի և Չինաստանի միջև «միանշանակ ուժեղ համագործակցություն» կա։ Վանգը, մասնավորապես, հիշեցրել է, որ, չնայած Ուկրաինայի պատերազմին, Չինաստանը մեծացրել է ռուսական էներգառեսուրսների գնումները։

«FT»-ն ընդգծում է, որ Չինաստանը 2013թ. «Մեկ գոտի և մեկ ճանապարհ» նախագծի մեկնարկից հետո առաջին անգամ ներդրումներ չի կատարել Ռուսաստանում։ Անցյալ տարի Մոսկվան և Պեկինը շուրջ 2 միլիարդ դոլարի համաձայնագրեր են ստորագրել։ Ընդհանուր առմամբ՝ 2013 թվականից ի վեր Չինաստանը Ռուսաստանում ներդրել է ավելի քան 30 միլիարդ դոլար: Միաժամանակ, թերթը Ռուսաստանին անվանում է նախագծի գլխավոր շահառուներից մեկը։ Ընդհանուր առմամբ՝ 2013թ. սկզբից ի վեր Չինաստանի կուտակային ներդրումները տարբեր երկրներում կազմել են 932 միլիարդ դոլար։

Ուկրաինա ռուսական ներխուժման սկզբից ի վեր Չինաստանը բազմիցս քննադատել է Ռուսաստանի դեմ միջազգային պատժամիջոցները, բայց, միևնույն ժամանակ, չինական շատ ընկերություններ փորձում են չխախտել սահմանված սահմանափակումները։ Մայիսին Ռուսաստանը Պեկինին նավթի ռեկորդային ծավալներ է վաճառել՝ դառնալով Չինաստան նավթամթերքի խոշորագույն մատակարարը։ Ռեկորդը սահմանվել է ռուսական նավթի մեծ զեղչերի շնորհիվ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական