Կալիֆորնիայում արտակարգ դրության գոտի է հայտարարվել: Պատճառը անտառային հրդեհներն են: Կրակը մոտեցել է Կալիֆորնիայի ազգային պարկին, որը հայտնի է իր հնագույն սեկվոյներով։
Շաբաթ օրը տարհանման հրաման է ստացել այնտեղ բնակվող մոտ 6 հազար մարդ։ Մի քանի տներ արդեն այրվել են։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Կրակի դեմ պայքարում է ավելի քան 400 հրշեջ՝ ցամաքային ծանր տեխնիկայի և ավիացիայի մասնակցությամբ: Հրդեհի պատճառը պարզվում են: Քննիչները չեն բացառում հրկիզումը կամ կրակի հետ անզգույշ վարվելը: