Միջազգային

ԱՄՆ-ին անհրաժեշտ է ռուսական նավթի մատակարարումը համաշխարհային շուկաներ

ԱՄՆ-ին անհրաժեշտ է ռուսական նավթի մատակարարումը համաշխարհային շուկաներ

ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին անհրաժեշտ են ռուսական նավթի մատակարարումները համաշխարհային շուկաներ, հակառակ դեպքում այս ռեսուրսի արժեքը կրկին կսկսի աճել,  հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը։
«Մենք պետք է տեսնենք ռուսական նավթի առկայությունը համաշխարհային շուկայում, հակառակ դեպքում դրա պակասը կհանգեցնի գների նոր աճի»,- ասել է Նուլանդը՝ Ասպենի ինստիտուտի տարածքում կազմակերպված ամենամյա ֆորումում։
Բարձրաստիճան դիվանագետը հավելել է, որ ռուսական նավթի գնի ամենաբարձր շեմը, ըստ Վաշինգտոնի և դաշնակիցների, պետք է լինի այնպիսին, որ սահմանափակի Մոսկվայի համար «սև ոսկու» վաճառքից ստացված շահույթը, բայց ստիպված լինի լինի շարունակել նավթի մատակարարումը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական