Հուլիսի 23-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 569 միլիոն 23,786-ի։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ամերիկյան Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալները:
Աշխարհում վիրուսի տարածման սկզբից մինչ օրս COVID-19-ով վարակման հետևանքով մահացել է 6 միլիոն 382 հազար 420 մարդ։
Ավելի քան 20 միլիոն վարակ ունեցող երկրները շարունակում են մնալ Միացյալ Նահանգները, Հնդկաստանը, Բրազիլիան, Ֆրանսիան, Գերմանիան և Միացյալ Թագավորությունը: