ԱՄՆ-ն Ուկրաինային կփոխանցի 580 Phoenix Ghost հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ որպես նոր ռազմական օգնության փաթեթի մաս։ Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։
«Ուկրաինային տրամադրում է մինչև 580 Phoenix Ghost մարտավարական անօդաչու թռչող սարքեր, որոնց արժեքը կկազմի մոտ 100 միլիոն դոլար»,- ասել է Քիրբին։