Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները ուրբաթ Ստամբուլում Ուկրաինայից Սև ծովով գյուղմթերքի արտահանման համար հացահատիկային միջանցք ստեղծելու մասին համաձայնագիր են ստորագրել: Ռուսաստանից փաստաթղթի տակ ստորագրել է պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, Թուրքիայից՝ այդ երկրի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարը
Թուրքիան, Ուկրաինան և ՄԱԿ-ը ստորագրել են համաձայնագրի իրենց մասը։ Կիևից այն ստորագրել է ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը։ ՄԱԿ-ից համաձայնագիրը ստորագրել է միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Համաձայնագրի ստորագրման արարողությունը, որը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատմական է անվանել, տեղի է ունեցել նրա նստավայրում՝ պատմական Դոլմաբահչե պալատում։ Դրան նախորդել են պատվիրակությունների ներկայացուցիչների բանակցությունները, որոնք տեղի են ունեցել ռազմական օբյեկտներից մեկում։