«Հյուսիսային հոսք 2»-ի գործարկումը կնշանակեր Եվրոպայի կապիտուլյացիա Ռուսաստանի կողմից, ZDF-ի հետ զրույցում հայտարարել է Գերմանիայի փոխկանցլեր և էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը:
Նրա կարծիքով, գազատարի գործարկումը կդառնար խորհրդանիշը, որով Մոսկվան քանդեց եվրոպական պատժամիջոցները և հասավ իր նպատակներին: Նա հավելել է, որ Գերմանիան պետք է ավելի տնտեսող լինի էներգառեսուրսների օգտագործման հարցում, և որ պետք է գտնել գազի այլընտրանքային մատակարարներ:
Հիշեցնենք, որ «Հյուսիսային հոսք 2»-ը Ռուսաստանի ափերից Բալթիկ ծովով ձգվում է մինչև Գերմանիա և բաղկացած է տարեկան 55 մլրդ խորանարդ մետր ընդհանուր հզորությամբ երկու խողովակներից: Շինարարությունն ավարտվել էր 2021թ. սեպտեմբերի 10-ին, գազատարն ամբողջությամբ պատրաստ էր շահագործման։ Բայց այն այդպես էլ չաշխատեց. Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո Բեռլինը սառեցրեց նախագծի հետ կապված ընթացակարգերը և կասեցրեց սերտիֆիկացումը։