Միջազգային

Դրաուպադի Մուրմուն դարձել է Հնդկաստանի երկրորդ կին նախագահը

Դրաուպադի Մուրմուն դարձել է Հնդկաստանի երկրորդ կին նախագահը

Հնդկաստանը նոր նախագահ ունի՝ 64-ամյա Դրաուպադի Մուրմուն։ 

Նա երկրի երկրորդ կին նախագահն է։ 

Մուրմուն Օդիշա նահանգի Բհուբանեսվարի Ռամա Դևի արվեստների համալսարանի շրջանավարտ է, աշխատել է որպես ուսուցչուհի, քաղաքականությամբ զբաղվում է ավելի քան 20 տարի՝ զբաղեցրել է Օդիշայի կառավարության խորհրդականի, տրանսպորտի նախարարի և տեղական խորհրդարանի անդամի պաշտոնները: 2015 թվականին նա դարձավ Ջարկհանդի առաջին կին նահանգապետը։

Հնդկաստանի նախագահը հիմնականում կատարում է ներկայացուցչական գործառույթներ՝ հաստատելով կառավարության կանոնակարգերը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական