ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով, նրա մոտ թույլ արտահայտված ախտանշաններ կան: Այդ մասին ասված է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Նշվում է, որ Բայդենը կարանտինի մեջ է, սակայն կշարունակի լիարժեքորեն կատարել իր պարտականությունները՝ աշխատելով հեռավար։
Նախագահն սկսել է ընդունել Paxlovid։ Սպիտակ տան ղեկավարը պատվաստված է, նաև երկու անգամ բուստերային պատվաստում է ստացել