Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան հրամանագիր է ստորագրել խորհրդարանը ցրելու մասին։ Այս մասին հուլիսի 21-ին հայտնել է նախագահի գրասենյակը։
«Ես հրամանագիր եմ ստորագրել խորհրդարանի պալատների լուծարման մասին, որպեսզի հնարավոր լինի նոր ընտրություններ նշանակել»,- ասել է Մատարելան խորհրդարանի երկու պալատների նախագահների հետ հանդիպումից հետո: Նոր ընտրությունների օրը կհայտարարվի ավելի ուշ։
Լուծարման մասին հրամանագիրը Սենատի և Պատգամավորների պալատի նախագահներին կփոխանցի Հանրապետության Նախագահության գլխավոր քարտուղար Ուգո Ջամպետտին։ Այսօր ավելի վաղ խորհրդարանի ստորին պալատի նիստի ժամանակ Իտալիայի վարչապետ Դրագին կրկին հայտարարել էր հրաժարական տալու մասին։