«Հյուսիսային հոսք-1» գազատարը վերանորոգումից հետո վերսկսել է աշխատանքը։ Այս մասին հայտնել է Spiegel-ը՝ վկայակոչելով Nord Stream AG օպերատոր ընկերության ներկայացուցչին։
Թե ինչ ծավալով է ստացվում գազը, չի ճշտվում, սակայն Nord Stream AG-ի ներկայացուցչի խոսքով՝ վերջին անգամ հայտարարվել Է մոտավորապես նույն թիվը, ինչ մինչև գազատարի վերանորոգումը՝ օրական շուրջ 67 մլն խորանարդ մետր: Սա համապատասխանում է գազատարի բեռնման մոտ 40%-ին։
«Հյուսիսային հոսք-1» գազատարով Եվրոպա գազի մատակարարումը դադարեցվել է հուլիսի 11-ից՝ 10 օրով, պլանային վերանորոգման պատճառով։