Միջազգային

«Մենք ցանկանում ենք կոնկրետ քայլեր տեսնել Հայաստանից». Չավուշօղլու

«Մենք ցանկանում ենք կոնկրետ քայլեր տեսնել Հայաստանից». Չավուշօղլու

«Թուրքիան խաղաղություն է ցանկանում Հարավային Կովկասում։ Ղարաբաղում հաղթանակից հետո Ադրբեջանի առաջարկներն ու մեր դիրքորոշումն ակնհայտ են»,- ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան անկեղծ են այս հարցում։ Մենք ցանկանում ենք կոնկրետ քայլեր տեսնել Հայաստանից։ Մենք այդ գործընթացը համակարգում ենք Ադրբեջանի հետ, քանի որ մենք մեկ ազգ ենք, երկու պետություն»,- ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը։ Չավուշօղլուն նաև նշել է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը, ընդունելով շնորհավորանքները, հայտնել է Փաշինյանին իր դիրքորոշումը՝ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական