Միջազգային

Բայրամով ու Ստոլտենբերգը քննարկել են Հայաստանն ու խաղաղության բանակցությունները

Բայրամով ու Ստոլտենբերգը քննարկել են Հայաստանն ու խաղաղության բանակցությունները

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը երեկ Բրյուսելում բանակցություններում քննարկել են Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցության հեռանկարները և տարածաշրջանում տիրող իրավիճակը:

«Հանդիպմանը մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ՆԱՏՕ-Ադրբեջան գործընկերության ներկայիս վիճակի և ապագա հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրների շուրջ», - նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։ Բայրամովը նաև անդրադարձել է Հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին ու ընթացիկ գործընթացին։ «Միևնույն ժամանակ նշվել են Ադրբեջանի կողմից հետհակամարտային փուլում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում ձեռնարկվող քայլերը», - հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական