«Ինչպես գիտեք, տեղի է ունեցել եռակողմ հանդիպում նախագահ Իլհամ Ալիևի, ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ Ադրբեջանի նախագահի խոսքով՝ հանդիպումը դրական է անցել». այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Իմ ունեցած տեղեկատվության համաձայն՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթաց կա»,- նշել է Էրդողանը:
Նա նաև հավելել է, որ մոտ ժամանակներս տեղի կունենա Զանգելանի օդանավակայանի բացումը։