«Ռուսական հատուկ գործողության աշխարհագրական խնդիրները փոխվել են, այդ թվում՝ պաշտոնական Կիևին մատակարարված HIMARS համալիրների պատճառով։ Այժմ դա արդեն միայն Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները չեն». այդ մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ լրագրող Մարգարիտա Սիմոնյանին տված հարցազրույցում։
Ըստ Լավրովի՝ եթե Արևմուտքը հեռահար հարձակողական զենք մատակարարի Կիևին, ռազմական գործողությունների աշխարհագրական խնդիրները կհեռանան նաև ներկայիս գծից: