Միջազգային

Սիրիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ

Սիրիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Ուկրաինայի հետ

Սիրիական SANA լրատվական գործակալությունը, հղում անելով Սիրիայի ԱԳՆ աղբյուրին, հայտնել է, որ պաշտոնական Դամասկոսը խզում է Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունները:

«Սիրիան, փոխադարձության սկզբունքի համաձայն, որոշել է խզել Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ ի պատասխան Ուկրաինայի կառավարության որոշման»,- գրում է պարբերականը:

Ուկրաինան առաջինն էր այդ քայլին դիմել դեռևս հունիսի վերջին՝ այն բանից հետո, երբ Դամասկոսը ճանաչեց ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները։ 

Այն ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարեց, որ այժմ Սիրիան պետք է պատրաստվի ավելի մեծ պատժամիջոցային ճնշման։

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական