Միջազգային

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել նույնասեռ ամուսնությունների պաշտպանության օրինագծին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել նույնասեռ ամուսնությունների պաշտպանության օրինագծին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հուլիսի 19-ին հավանություն է տվել նույնասեռ ամուսնությունների դաշնային պաշտպանության մասին օրինագծին: «Ամուսնության նկատմամբ հարգանքի ակտը» (The Respect for Marriage Act) ստացել է 267 խորհրդարանականների, այդ թվում՝ 47 հանրապետականների աջակցությունը: Դեմ է արտահայտվել 157 պատգամավոր։

Սակայն օրինագծի ընդունումը Սենատում երաշխավորված չէ։ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատում դեմոկրատները զբաղեցնում են 100 տեղերից ուղիղ կեսը, և նրանց կպահանջվի հանրապետական սենատորների 10 ձայն, որպեսզի օրենքն ընդունվի:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական