Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է հուլիսի 16-ին Թբիլիսիում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի միջև տեղի ունեցած հանդիպումը։
ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Ֆրանսիան ևս մեկ անգամ հայտարարում է ուղիղ երկխոսության շարունակության իր հանձնառության մասին՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը»։