Եվրամիությունը բանակցություններ է սկսել Ալբանիայի և Հյուսիսային Մակեդոնիայի հետ՝ ԵՄ անդամակցության վերաբերյալ։ Այս մասին երեքշաբթի հայտարարել Է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը՝ Բրյուսելում այդ երկու երկրների ղեկավարների հետ կայացած ասուլիսի ժամանակ։
Անդամակցության շուրջ բանակցությունները մեկնարկել են երեքշաբթի՝ Բրյուսելում, Եվրահանձնաժողովի և երկու պետությունների կառավարությունների մասնակցությամբ խորհրդաժողովում: Բանակցությունները կանցկացվեն տասնյակ ուղղություններով, որոնք առանձնացված են գլուխներով։ Դրանցից յուրաքանչյուրով երկրները պետք է լիովին ներդաշնակեն իրենց օրենսդրությունը ԵՄ նորմերի հետ։ Այն բանից հետո, երբ այդ գործընթացը կավարտվի, երկրները կկարողանան միանալ ԵՄ-ին ։