Միջազգային

Վրաստանն Ուկրաինայի օրինակով «օլիգարխների օրենք» կընդունի

Վրաստանն Ուկրաինայի օրինակով «օլիգարխների օրենք» կընդունի

Վրաստանի խորհրդարանը ձեռնամուխ է եղել օլիգարխների դեմ օրենքի մշակմանը, որի հիմքում վերցվելու է ուկրաինական մոդելը։ Այս մասին լրագրողներին հայտնել է իրավական հարցերով հանձնաժողովի ղեկավար Անրի Օխարանաշվիլին՝ նախքան աշխատանքային խմբի նիստը։

«Օլիգարխների օրենքն» Ուկրաինայում ընդունվել է 2021 թվականի սեպտեմբերին։ Այն տալիս է օլիգարխի սահմանումը. այդպիսիք են համարվում այն անձինք, ովքեր զգալի ազդեցություն ունեն երկրի տնտեսական և քաղաքական կյանքում, ինչպես նաև վերահսկում են մեդիատարածքի հիմնական հատվածները: Այդ քաղաքացիներին արգելվում է նվիրատվություններ անել քաղաքական կուսակցությունների աջակցության համար և գնորդ դառնալ սեփականաշնորհման գործընթացներում։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական