Վրաստանում ասֆալտապատվում է Մառնեուլի-Սադախլո ճանապարհը։ Այն կապում է Վրաստանի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ, հանդիսանում է դեպի Բագրատաշենի անցակետ՝ ՀՀ սահման տանող ճանապարհ և ճանապարհային ենթակառուցվածքների պահպանումը մեծ նշանակություն ունի տեղի բնակչության և ճանապարհներից օգտվողների ու տարանցիկ երթևեկության համար, հաղորդում է Aliq.ge-ն։